Ներքին 3 տարի առաջ - 10:11 24-02-2023

Հյուսիս-հարավ ճանապարհին գտնվող հնագիտական վայրը շրջանցող նոր հատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Տրանշ-2-ում առաջին կանգառն Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում էր։ Նկատենք, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել էին հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանելու նպատակով կատարվել էր ճանապարհի ծրագծի փոփոխություն, և այժմ կառուցվելու է 8կմ երկարությամբ նոր ճանապարհ։ Հնագիտական վայրը շրջանցող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքները, ճանապարհի ծրագիծը, տեխնիկական պարամետրերը։ Նա ընդգծեց, որ այժմ շինարարը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, մասնավորապես, կազմակերպում է շինարարական բազան, մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին։ Գեորգիոս Պարասկևոպուլոսն ընդգծեց, որ պետք է կատարվեն բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, կառուցվեն արհեստական կառուցվածքներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, փոխհատումներ և այլն։

Հաջորդ կանգառը Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ անավարտ հատվածում էր։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնելու համար հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ, որի գնահատման արդյունքներն այժմ ամփոփման փուլում են։

ԱԶԲ ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների հետ քննարկեցին Տրանշ-2-ում հողերի օտարմանը, շինարարության ընթացքում բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցեր։
ԱԶԲ պատվիրակության անդամները եղան նաև Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) վերակառուցված ճանապարհահատվածում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի