Ներքին 3 տարի առաջ - 17:34 23-02-2023

Արդարադատության նորանշանակ փոխնախարարը միջազգային և եվրոպական կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ Կարեն Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Կարեն Կարապետյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևանում։

2007–2009թթ.-ին աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, որպես արտաքին կապերի ծառայության առաջատար մասնագետ (ղեկավարում՝ Հայաստանում Միջպետական բանկի ներկայացուցչության կողմից)։

2010 թվականին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)/ԵՄ/Համաշխարհային բանկի «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ENPI) Արևելյան երկրների անտառային օրենքի կիրարկում և կառավարում (FLEG)» տարածաշրջանային ծրագրի գնումների պատասխանատու։

2010-2011թթ.-ին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի իրավախորհրդատու։

2011–2015թթ.-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ղեկավար։

2015-2019թթ.-ին եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Անդրսահմանային համատեղ քարտուղարություն, փուլ 3» ծրագրի ազգային համակարգող (խորհրդատու՝ AHT GROUP AG Management and Engineering)։

2017–2018թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։

2019-2022թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։

2022-2023թթ.-ին եղել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար։

Կրթություն

1990-2000թթ.-ին սովորել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան N8 միջնակարգ դպրոցում։

2000-2005թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։

2022-ից առ այսօր սովորում է Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIFE, Բեռլին, Գերմանիա) ԵՄ ուսումնասիրությունների գործադիր մագիստրոսական ծրագրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի