Արտաքին 3 տարի առաջ - 16:45 23-02-2023

Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ իր առողջական վիճակը ծանր է, և սրընթաց վատանում է, իսկ «Վիվամեդ» կլինիկան գործնականում ոչինչ չի կարող անել։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սաակաշվիլին շեշտել է, որ կլինիկան հրաժարվել է բուժել իր հիմնական հիվանդությունները, մասնավորապես՝ ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան և կախեքսիան։ «Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում, և դրանում ներգրավված են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», իսկ այժմ՝ կլինիկան»,- գրել է նա։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ որևէ մեկը չի ցանկանում իր նման ապրել։ Նա նշել է, որ ցանկանում է ապրել մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, և տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների՝ «պուտինիստների վերջը»։

«Ես ուզում եմ դիմել օլիգարխ շնիկին, ես Վրաստանից ոչ թե 1 միլիոն, այլ 1 թեթրի եմ ստացել, ու եթե ինչ-որ տեղ այդքան գումար ունենայի, վերջին հողամասը չէի վաճառի, որ փաստաբանների ծախսերը հոգայի։ Ճշմարտությունն այն է, որ այս ամենը տեղավորվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում։ Մենք ինձ սպանելու հատուկ գործողության եզրափակիչ փուլում ենք, և այս, այժմ կլինիկայում, մասնակցում են «խորհրդարանականներ», «լրագրողներ»»,- նշել է Սաակաշվիլին։

Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել Վրաստանին և աշխարհին թույլ չտալ գործողղ հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի