Ներքին 3 տարի առաջ - 14:43 23-02-2023

Արցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են նիստին մասնակցելուց

Փետրվարի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:

Նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին ԱԺ որոշման քվեարկությունից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ապահովելու իրենց մասնակցությունը նիստին:

Այնուհետև 25 կողմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է նիստի օրակարգը: Օրակարգում ներառված էր նաև քվեարկությամբ Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրությունը:

Սակայն, հայտարարված ընդմիջումից հետո Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ պատգամավորներ Դավիթ Իշխանյանի, Մետաքսե Հակոբյանի և Գեղամ Ստեփանյանի՝ հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով հանձնաժողովը քվորում չունեցավ, և քվեարկությունը հետաձգվեց:

Այնուհետև խորհրդարանն անցավ օրակարգի օրենսդրական հարցերի քննարկմանը:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան