Ներքին 3 տարի առաջ - 14:01 23-02-2023

Ամուլսարի հանքի շահագործումը կարո՞ղ է քաղցկեղային խնդիրներ առաջացնել. լրագրողը՝ նախարարին

Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ոչ միայն Ամուլսարի, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Ամուլսարի շահագործման հետևանքով մարդկանց առողջության վրա հնարավոր, այդ թվում քաղցկեղային խնդիրներ առաջացնելուն։

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են և իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս իրականացվելու են»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրենք պարբերաբար իրենց գնահատականները հնչեցնում են այս մասով։

Ավանեսյանը նաև վստահ է, որ հանքի շահագործման ընթացքում բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են, և ապահովվելու է անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան