Ներքին 3 տարի առաջ - 12:37 23-02-2023

Կառավարությունը մրցույթով օտարում է ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ՊՆ-ին ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի պետգույքի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։

Ըստ «Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված շենքի հետազոտության արդյունքների տեխնիկական եզրակացության քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 հասցեում գտնվող շինությունների վնասվածությունը համարվում է 4-րդ աստիճանի և ենթակա են քանդման։
«ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից իրականացված գույքի շուկայական արժեքի գնահատման ընթացքում այդ հասցեում գտնվող շինությունները չեն արժևորվել՝ հիմք ընդունելով«Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված եզրակացությունը։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝85 250 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկվածկադաստրային արժեքը՝ 37 622 212,4 դրամ։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան