Ներքին 3 տարի առաջ - 12:29 23-02-2023

Ադրբեջանի ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ Արդարադատության միջազգային դատարանը երեկ միանշանակ և աներկբա մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ։ «Այսպիսով կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը:

Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար։

«Ամենասկզբում ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով