Մշակույթ 3 տարի առաջ - 21:53 22-02-2023

Նա կինոայբուբենի տառերից մեկն է․ այսօր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը տարածական մոնտաժի «գյուտարարն» է։ Նրան հաջողվում է փաստավավերագրական կադրերով հասնել գեղարվեստական ստեղծագործության։ Փելեշյանը ոչ թե ուղղակի միացնում է պատկերները, այլ շատ կարևոր կադրերը իրարից հեռացնում, որովհետև ըստ նրա՝ իրարից հեռու այդ կադրերն ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ։



Փելեշյանը լռության մարդն է, նրա արվեստն էլ իր նման լուռ է, բայց դիտողին ընկղմում է ասելիքի խոր շերտերում։

Այսօր կինոհանճար, կինոգեղագետ, վավերագրական կինոյի Աստված Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է։

Հարցազրույցներից, տեսախցիկներից խուսափող ռեժիսորը երիտասարդ տարիներին անձամբ համաձայնվել էր նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում։ Մարմնավորել է Ռևազի դերը։



«Ամեն մարդ մեկ անգամ թունդ սխալվում է։ Սա էլ իմ սխալն է»,- ասել է Փելեշյանը՝ արտահայտելով իր զղջումն այս հանճարեղ դերի կապակցությամբ։

Փելեշյանի ողջ կինոարտադրանքը չի անցնում 4 ժամը, բայց այն իր ամբողջությամբ՝ ռեժիսորի հավատամքն է՝ «Սկիզբը», «Մենք», «Բնիկները», «Տարվա եղանակները», «Մեր դարը» և այլն։

Փարաջանովի գնահատմամբ՝ Փելեշյանը կինոյի բացառիկ հանճարներից մեկն է։

Իսկ Գոթֆրի Ռեջիոն մի առիթով ասել է․ «Եթե ես կինոյում կայծեր եմ արձակում, ապա նա՝ կայծակներ»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող