Ներքին 3 տարի առաջ - 10:05 22-02-2023

Իրավախախտին պատժելու փոխարեն՝ լուսանկարում են և ստատուս գրում․ պետական կառավարման «մաստեր կլաս» ԵԱՍՄ-ից

Հայաստանում պետական մարմինները կամ անգործունեության են մատնված, կամ գերազանցում են իրենց լիազորությունները՝ կատարելով գործողությունները, որոնց իրավունքը չունեն։ Իսկ պետական մարմինները և պաշտոնյանները պարտավոր են անել այն, ինչը լիազորված են օրենքով, ոչ թե՝ ինչը «փչում է գլխներին»։

Այսպես, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեսբուքյան էջում մի ուշագրավ գրառում է տեղադրել․

«Ահավոր է.... Ձեզ ենք ներկայացնում մի երևույթ, որը տարածված է ամենուր։ Տեսագրությունում Մոսկովյան փողոցն է, Թամանյանի արձանի դիմացի հատվածը, որը մաքրվել է ԵԱՍՄ աշխատակիցների կողմից այս գիշեր։ Տեսագրությունը արված է ժամը 12 կողմերը։ Պատկերն ակնհայտ է` և այս տգեղ և անընդունելի տեսարանի հեղինակներից մեկը այս տաքսիի վարորդն է, որը ծխում է և ծխախոտի մնացորդը նետում ոչ սահմանված վայրում։ Լավ, ինչքան կարելի է նույն բաները ասել,խնդրել,հորդորել,պահանջել? Մարդ այսքան փաստորեն չի սիրում իր երկիրը»։

Իսկապես, ահավոր է նման գրառում կարդալ պետական մարմնի կողմից, ահավոր է, որ գրառման մեջ բազմաթիվ սխալներ կան, առնվազն տարօրինակ է նման «ընկերավարի ոճով գրառում տեսնել, առնվազն տարակուսելի է նման մակարդակի PR-ը, թե «բա մարդիկ խոզ են, դրա համար քաղաքը կեղտոտ է»։

Չորրորդ՝ ահավոր է, երբ պետական մարմինը թիրախավորում և հանրային պարսավանքի է ենթարկում քաղաքացուն, մի անգամ Նիկոլ Փաշինյանի մակարդակով նման դեպք եղավ՝ կորոնավիրուսը տարածող հայտնի էջմիածնեցի կնոջ դեպքը վկա, որը հաշվեհարդարով ավարտվեց։

Եվ հինգերերոդ, աղբը ոչ սահմանված վայրում նետելը վարչական իրավախախտում է, և փոխարեն դա լուսանկարելու, ֆեյսբուքով տարածելու և լալահառաչ ստատուս նվիրելու, կարելի էր պարզապես տուգանել քաղաքացուն, ինչը բնականաբար չի արվել, որովհետև առաջին պլանում շոուն է, էմոցիաները և ֆոնը ապահովելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան