Ներքին 3 տարի առաջ - 22:25 21-02-2023

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել կացարանում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը. փաստաբան

«Նիկոլ Փաշինյանը չի ընդունել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը․

«Ինչպես գիտեք, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երեկ հանդիպել են ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետի հետ, որի ընթացքում ծնողների կողմից ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու պահանջ:
Այսօր նշված վարչության պետի կողմից պաշտոնապես ու տառացիորեն հայտնվել է, որ վարչապետ Ն․ Փաշինյանը մեծ հետաքրքրություն ունի նշված քրեական վարույթի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ գործը վերաբերում է ՀՀ զինված ուժերին ու զոհված զինծառայողներին։

Միաժամանակ հայտնվել է, որ քրեական վարույթի քննության փուլում, ըստ էության, նպատակահարմար չի համարվում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։

Քննության ավարտից հետո, եթե ծնողները պնդեն վարչապետի հետ հանդիպման պահանջը, նոր հնարավոր կլինի քննարկել այդ հարցը։

Միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի իրավասու պաշտոնյաների կողմից տառացիորեն վաղվանից կկազմակերպվի զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումներ։
Բացի այդ, նույն վարչության պետի կողմից հայտնվել է, որ, ըստ էության, այս փուլում ծնողների և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում կազմակերպելը նույնպես հնարավոր չէ, քանի որ վերջինս այս պահին երկրում չէ, իսկ վերադառնալուց հետո դեռևս չի կարող հստակ նշել՝ այդպիսի հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։

Վերը նշվածից հետևում է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը չի ընդունել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը։

Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը նույնպես կարող է տեղի չունենալ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան