Ներքին 3 տարի առաջ - 20:07 21-02-2023

Միրզոյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմաոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը:

Կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»