Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:48 21-02-2023

Գնում է բանակի սպայակազմի գլխատման գործընթաց, որը դեռ վաղուց սկսվել էր․ Գառնիկ Դանիելյան


Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելը դիտարկում եմ որպես հերթական բարձրաստիճան զինվորականին չեզոքացնելու հերթական գործընթաց: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն երկար ժամանակ է՝ տանում են այդ գիծը և այսօր հերթը Խաչատուրովինն է. «Գնում է բանակի սպայակազմի գլխատման գործընթաց, որը դեռ վաղուց սկսվել էր և շարունակական բնույթ է կրելու: Սա վերջինը չի լինելու, իմ կանխատեսմամբ, առաջիկայում նորից էլի մարդիկ կձերբակալվեն, կհարուցվեն շինծու գործեր մարդկանց վրա: Սա որոշ պրոցեսների սկիզբ է: Այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջանի գործընթացների շրջանակում մարդիկ, որոնք կարող են այդ ամենին հակադարվել, նրանք ազատությունից զրկվում են և դաշտ է բացվում իրենց՝ ազատ գործելու»,- նշեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ սա նաև արշավ է բանակի դեմ. «Իշխանափոխությունից հետո բանակի հեղինակազրկումը սկսվեց: Բանակը ձևավորվել է այսպիսի մարդկանց շնորհիվ՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, և այդ շարքը կարելի է երկար թվել: Այդ բանակը տարիներ շարունակ եղել է մարտունակ: Եվ այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում բանակը հեղինակազրկելու համար»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը:

Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով