Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:51 21-02-2023

Գրիգորի Խաչատուրովը կապ չունի գույքն օտարելու հետ․ ձերբակալման ընթացքում չի ստացել իրեն անհրաժեշտ դեղերը․ պաշտպան

Երեկ՝ ժամը 20․10-ի սահմաններում, Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել է և ներկայացվել է դատարան, որպեսզի քննարկվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«12+12 ռեժիմով է հարցը քննվելու, այսինքն 12 ժամում պետք է միջնորդություն ներկայացվեր, հետո 12 ժամվա ընթացքում որոշում կայացվեր»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկի հետ։

«Ըստ էության նույն գործն է, մեղադրանքը առնչվում է փողերի լվացմանը, բայց ԱԺ-ում ներկայացված դեպքի հանգամանքների հետ առնչություն չունի։ Այնտեղ խոսքը գնում է պաշտոնական դիրքն օգտագործելով պատճառված վնասի մասին, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը՝ միաժամանակ նշելով, որ այս գործն ունի վաղեմության ժամկետ։

«Ըստ մեղադրանքի՝ այն 14 տարի ու մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում գործի վաղեմության ժամկետը 15 տարի է։ Գույքը ձեռք բերողը Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում, առնչությունն այսքանով է, բայց ինքը՝ Խաչատուորվը, որևէ առնչություն չունի գույքը ձեռք բերելու հետ, մեղադրանքն անհիմն է»,- ասաց փաստաբանը։

Վերջինս հայտնեց նաև, որ հնարավոր չի եղել Խաչատուրովին փոխանցել իրեն անհրաժեշտ որոշ դեղամիջոցներն ու սնունդ։

Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանը քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան