Ներքին 3 տարի առաջ - 21:08 20-02-2023

«Աստղիկ» ԲԿ-ում հրաժարվել են վթարի ենթարկված ծայրահեղ ծանր երեխային ընդունել․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանոլվ կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոն, սակայն այնտեղ հրաժարվել են գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերել՝ ասելով, թե իրենց պացիենտը չի։ Ստիպված Cadillac-ի վարորդը երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»