Ներքին 3 տարի առաջ - 19:56 20-02-2023

Ռուբեն Վարդանյանը հրաժարական է տալու, սակայն մնալու է Արցախում

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկա օրերին հրաժարական է ներկայացնելու։ Թեև մոտ մոկ ամիս առաջ պետնախարարը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, այդուհանդերձ, այժմ այդ որոշման համար վճռորոշ է եղել բարոյական կողմը։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա, ապա Ադրբեջանը կբացի Բերձորի միջանցքը, կվերականգնի նաև էներգետիկ մատակարարումները։

Ըստ Oragir.News-ի աղբյուրի՝ Ռուբեն Վարդանյանը մտադիր է հրաժարականից հետո մնալ ու ապրել Արցախում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարար նշանակվեց 2022 թ-ի նոյեմբերի 4-ին։ Արդեն այս տարվա հունվարի կեսերին Արցախում լուրեր էին տարածվում Վարդանյանի հրաժարականի ու Արցախի նախագահի հետ ունեցած հակասությունների մասին։ Սակայն Վարդանյանը, անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, այն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ:

Միաժամանակ, Վարդանյանն անընդունելի էր համարել երկրի նախագահի, նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարդանյանի նշանակումից հետո պարբերաբար հայտարարում էր, որ Բաքուն բանակցություններ կսկսի Արցախի ներկայացուցիչների հետ, եթե պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։ Այս մասին Ալիևը հայտարարել է նաև Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ըստ երևույթին, Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի լուրը տարածվում է նաև Արցախում, քանի որ այսօր տեղի է ունեցել արցախցիների ինքնաբուխ հանրահավաք՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»