Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 12:42 20-02-2023

Եթե տատիկի համար հեշտ լիներ իջնել-բարձրանալը, անցումով կանցներ, ոչ մի վերելակ չկա, էստեղ փող են լվացել. քաղաքացի

Օրեր առաջ Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին։

Քաղաքացիների գնահատականը չուշացավ։ Oragir.News-ի հետ զրույցում մի քաղաքացի ով դեկորատր, դիզայներ-ոճաբան էր, դժգոհում էր, որ գետնանցման երկաթե կոնստրուկցիաները փչացնում են քաղաքի մեր ազգային ճարտարապետությունը․ «Աղավաղել են, լացացրել են, սա անելու բա՞ն է։ Գրիգոր Լուսավորչից մինչև Սարյան և Խորենացի համաշխարհային կարգի ճարտարապետություն է, նայեք՝ ինչ շենքեր են, սա նորօրյա Անին է։ Ես դիմել և ասել եմ, որ պետք չի անել սա, եթե անել՝ հավաքովի»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին նշեց նաև, որ շատ գրավոր բողոքներ է ուղարկել քաղաքապետարան, որոնք արձագանք չեն ստացել։ Քաղաքացին նշեց նաև, որ հիմնանորոգված գետնանցումներում բացակայում է հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակները։

Քաղաքացին այդ պահին նկատեց փողոցով անցնող մի տատիկի, ով անթույլատրելի մասով էր անցնում։ «Եթե տատիկի համար հեշտ լիներ իջնել-բարձրանալը՝ անցումով կանցներ, ոչ մի վերելակ չկա, էստեղ փող են լվացել»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար