Արտաքին 3 տարի առաջ - 18:12 19-02-2023

Վրաստանի արևմուտքում միանգամից երեք երկրաշարժ է տեղի ունեցել․ «Sputnik Վրաստան»

Արեւմտյան Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Դրա ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։

Հետցնցումներ գրանցվել են ժամը 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ, Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 3.0 մագնիտուդ է եղել։

Երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում