Մշակույթ 3 տարի առաջ - 22:01 18-02-2023

Թումանյանների ընտանեկան նամակները մեկ գրքում

Լույս է տեսել Թումանյանի դստեր՝ Նվարդի մասին պատմող առաջին գիրքը՝ «Նվարդ Թումանյան․ նամականի» վերնագրով։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին։



Թումանյանի թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը, մասնակցել է գրքի հավաքագրմանն ու մշակմանը։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, հրատարակված գիրքը կազմված է երկու պայմանական մասից։ Գրքում ներառված նամակների մի մասը հրատարակվում է առաջին անգամ։



«Առաջին մասում Նվարդ Թումանյանի և Հովհաննես Թումանյանի փոխադարձ նամակագրությունն է, երկրորդում՝ փոխադարձ նամակներն են եղբայրներին, քույրերին, հորեղբայրներին, մայրիկին այնուհետև ամուսնուն՝ Մուշեղ Աղայանին և տալին՝ Լուսիկին»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ նախատեսվում է հրատարակել նաև Նվարդի մասին պատմող երկրորդ հատորը։
«Ի տարբերություն առաջին հատորի, որտեղ հիմնականում ընտանեկան նամակագրություններն են, երկրորդում լինելու է այլ մարդկանց հետ նամակների շարք։ Այդտեղ կներառվեն Վահան Տերյանի ամբողջական նամակներն ուղղված Նվարդին։ Դրանք նախկինում տպագրված են եղել կրճատումներով»,- փաստեց մեր զրուցակիցը։



Նվարդի գիրքը «Թումանյանի զավակները» մատենաշարի հերթական գիրքն է։ 2011-ին լույս է տեսել առաջին գիրքը Թումանյանի ավագ դստեր՝ Աշխենի մասին՝ «Աշխեն․ Հուշեր և ընտանեկան պատմություններ» վերնագրով։ Երկրորդը՝ Թումանյանի երկրորդ որդու՝ Արտավազդի մասին է՝ «Արտավազդ Թումանյան․ նամականի» Գիրք Ա (2013), հաջորդը՝ «Արտավազդ Թումանյան․ ստեղծագործություններ» Գիրք Բ (2014)։
«Քչերը գիտեն, որ Թումանյանի որդիներից մեկը՝ Արտավազդը, որ շատ կարճ կյանք ապրեց՝ ընդամենը 24 տարի, հասցրեց գրքեր գրել, դրամատիկ ստեղծագործություններ ստեղծել, նաև հրաշալի նկարում էր։ Նկարների շարք կա, և այդ շարքը ներդիրների ձևով օգտագործված է գրքի մեջ»,- նշեց թանգարանի աշխատակցուհին։ Երրորդը` ավագ որդու նամականին է՝ «Մուշեղ Թումանյանը և իր ընտանիքը» (2018):
Նվարդ Թումանյանի երկրորդ գրքի հրատարակումից հետո առաջիկայում ուսումնասիրվելու և տպագրվելու են նաև մյուս զավակների մասին պատմող գրքերը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան