Արտաքին 3 տարի առաջ - 20:33 18-02-2023

«Զանգեզուրի միջանցք»-ի երկու ծայրում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի միջև պետք է անցակետեր ստեղծվեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանի միջև պետք է անցկետեր ստեղծվել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ալիևը հայտնել է, որ հավանաբար հայկական կողմին որոշ ժամանակ է անհրաժեշտ՝ հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի անցակետեր ստեղծելու առաջարկը քննարկելու համար։ Նա շեշտել է, որ իր նախնական տպավորությամբ՝ այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։

Վերջինիս համոզմամբ՝ սա կարևոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ Նա շեշտշում է՝ եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի դա անհնար է։

«Եթե մենք խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն Զանգեզուրի միջանցքի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով