Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:27 18-02-2023

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին ուրբաթ օրը գրել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ում։

«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ձեռք բերված առաջընթացը և կհիմնվենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժի վրա», – ասվում է հայտարարության մեջ:

ԵՀ ղեկավարը նշել է նաեւ, որ ուրախ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի նվիրյալ գործընկերն է։

Փետրվարի 17-ին Փաշինյանը հանդիպել է ֆոն դեր Լայեննի հետ և քննարկել Հայաստանի և ԵՄ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան