Ներքին 3 տարի առաջ - 22:37 17-02-2023

Քաղաքապետարանն իրեն պատասխանատու չի համարում, որ մեքենան ընկել է փորված փոսի մեջ

Հունվարի տասնհինգից սկսած՝ Երևանի Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագ փողոցում մասնավոր մի կազմակերպություն ջրագծի շինարարական աշխատանքներ է իրականացնում։



Աշխատակցի խոսքով՝ ջրի խողովակների հետ կապված մոտ երկու շաբաթ խնդիր է առաջացել, գործը կիսատ են թողել, ու այլևս չշարունակել։ Բանն այն է, որ օրեր առաջ փորված հատվածում, ցերեկային ժամի վարելիս հենց նույն փոսում է հայտնվել տրանզիտ համարներով մի մեքենա։ Իսկ այսօր, ենթադրաբար արդեն «վախից», վաղ առավոտյան սկսել են շարունակել շինարարական աշխատանքները։



Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ, ով պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանը կփոխհատուցի վարորդին, թե ոչ, պատասխանեց. «Տեղյակ չեմ, ու եթե անկեղծ, դրա պատճառն էլ չեմ տեսնում, չնայած քաղաքապետարանի թեման չի: Օրը ցերեկով եկել, ժապավեններով արգելապատված փոսն ա ընկել: Հիմա որ էս մարդն առանձնահատուկ «տաղանդ» ա ցուցաբերել, դրա համար ո՞վ պիտի փոխհատուցի։ Ես ամեն օր էդ ճանապարհով անցնում եմ ու մտքովս չանցավ մի անգամ ինձ էդ փոսը գցեմ»։

Oragir.News-ը նաև նկատեց, որ Ծարավ Աղբյուրի փողոցում նմանատիպ կիսատ թողած փոսերը շատ են, ու բնականաբար, դրանք մոտ ապագայում դառնալու են նոր վթարների պատճառ։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով