Արտաքին 3 տարի առաջ - 16:16 17-02-2023

Լավրովի այցը Բաքու մշակման փուլում է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ ներկայումս նախապատրաստվում է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Զախարովան հայտնել է, որ երգեյ Լավրովի այցը Բաքու մշակման փուլում է։ «Ինչ վերաբերում է այցին, ապա նման այց մշակվում է»,- ասել է նա՝ պատասխանելով Լավրովի Բաքու հնարավոր այցի մասին հարցին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի արտգործնախարարն առաջիկայում կայցելի Բաքու։ Ռուսաստանի արտգործնախարարի այցի հավանական ժամկետ էր նշվում փետրվարի վերջին օրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»