Ներքին 3 տարի առաջ - 11:26 17-02-2023

Չորս ամսական բալիկը գիշերն անցկացրել է ավտոմեքենայի մեջ՝ ցրտի պայմաններում

Գևորգ Մկրտչյանի չորս ամսական բալիկը մրսել է, որովհետև իրենց հանել են իրենց բնակության կացարանից, որը գտնվում է Պռոշյան համայնքում և եղել է նախկին ՊՆ շենքը։

Բալիկն, առանց այդ էլ ուներ առողջական խնդիրներ, հիմա այդ խնդիրները սրվել են, որովհետև չորս ամսական երեխան ցրտի պայմաներում գիշերն անցկացրել է մեքենայի մեջ։

Երեխայի ծնողներն այս պահին մտածում են միայն փոքրիկի առողջության մասին։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 16-ին, վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ մուտք են գործել Պռոշյան համայնքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ մի քանի տարի բնակություն են հաստատել Արցախից տեղահանված, ինչպես նաև Հայաստանում անապահով վիճակում գտնվող ընտանիքներ:

Ընտանիքներն ասում են, որ հանել են իրենց քնած տեղից, հրել են, թույլ չեն տվել, որ վեցնեն իրենց փաստաթղթերը, դեղորայքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով