Ներքին 3 տարի առաջ - 19:36 16-02-2023

Թե որտեղ պիտի ապրեն ՊՆ նախկին շենքի բնակիչները, դեռ անհայտ է․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանները ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրերից: Քաղաքացիները մնացել են անօթևան. ահազանգի հետքերով մեր հանձնաժողովի փորձագետները առավոտից տեղում են՝ արձանագրելու խախտումները:

Առավոտյան ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանները անհամաչափ ներկայացվածությամբ ՊՆ նախկին շենքի բնակիչներին դուրս են հանում իրենց կեցավայրից: Իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ ՊՆ նախկին շենքում ապրում է 100-120 մարդ, որից 37-ը անչափահասներ են, 25-ը՝ կանայք: Այս մարդիկ փաստացի մնացել են անօթևան:

Փորձագետներին տեղում հայտնել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 26 քաղաքացու: Նրանց վստահեցրել են, որ բնակիչներին չեն թողնելու անտուն և ժամանակավոր կացարանով են ապահովելու «Նաիրի» մշակույթի տանը: Բնակիչները, սակայն հրաժարվում են տեղափոխվել այնտեղ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ այս պահին քննարկվում է բնակարանային վարձի փոխհատուցման ծրագիրը:

Այս պահի դրությամբ քաղաքացիներին իրենց բնակավայրերից դուրս հանելու գործընթացը շարունակվում է. թե որտեղ պիտի ապրեն նրանք, դեռ անհայտ է: Հետևողական եմ, որ, օրենքի շրջանակներում, ամեն ինչ արվի ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Բնակիչները պետք է ունենան կացավայր և միայն դրանից հետո պետք է իրականացվի նրանց հեռացումը ՊՆ նախկին շենքից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով