Ներքին 3 տարի առաջ - 16:31 16-02-2023

Ծեր, որդեկորույս մորը անկողնուց հանել ու գետնին են գցել կարմիր ու սև բերետավորները․ թեժ իրավիճակ Պռոշյանում

«Ծեր կնոջը անկողնուց հանել են, շպրտել են գետնին։ Գիշերով 4 հոգով գրկած տանից դուրս են բերել։ Կինը զավակին էր կորցրել։ Վշտի մեջ էր ու հիմա շվարած նստած է քարի վրա»,- Oragir․News-ի հետ զրույցում ասացին վաղ առավոտյան իրենց զբաղեցրած կացարաններից բռնությամբ վտարված քաղաքացիները։

Տարեց կինը հուզված էր, լաց էր լինում, չցանկացավ խոսել։ Շենքը գտնվում է Պռոշյան համայնքում, նախկինում այդ շենքում տեղակայված էր Պաշտպանության նախարարությունը։

Հիմնականում Արցախից տեղահանվածներն են այստեղ կացարան գտել։ Բնակիչներից շատերը այս պահին սահմանին են՝ պայմանագրային զինծառայողներ են։

Ասում են, որ կարմիր և սև բերտավորները կոտրել են դռները և անհամաչափ ուժ կիրառելով՝ մարդկանց դուրս բերել սենյակներից։ 22 տղամարդ է բերման ենթարկվել։

«Ասում են՝ դավայ եղեք, ո՞ւրա Նիկոլը, նորածին երեխեք կան, որ ժամը 8-ից դրսում սառում են»,- բղավում են հուզված բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով