Ներքին 3 տարի առաջ - 18:16 15-02-2023

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին:

Ողջունելով հյուրերին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

Ընդգծելով համատեղ բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ՀԲ-ն միջազգային վստահելի գործընկեր է՝ Հայաստանում փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերին:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության դերը` այն դիտարկելով ռազմավարական առաջնահերթ ուղղություն` պետության մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Նշվել է, որ արդեն ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», հաջորդաբար կընդունվի ծրագրի իրագործման միջոցառումների պլանը, որի համատեքստում ևս ակնկալվում է ՀԲ փորձագիտական աջակցությունը։

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ որակյալ ու մրցունակ կրթության ապահովումն իրենց հիմնական և կարևորագույն առաջնահերթություններից է: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը:

Կողմերը քննարկել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության արդիականացման, բուհերի միջազգայնացման, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան