Արտաքին 3 տարի առաջ - 17:35 15-02-2023

Գերմանիայում քրդերն այրել են Թուրքիայի համար նախատեսված հումանիտար օգնությունը

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա քաղաքում քրդերն այրել են Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած շրջանների բնակիչների համար հավաքագրված հումանիտար օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական IHA լրատվական գործակալությունը։

Գործակալությունը տեղեկացնում է, որ օգնությունը այրել են Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցնեը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, որի հետևանքով հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է։

Դեպքի հետևանքով վնասվել է նաև սուպերմարկետի շենքը, որտեղ գտնվում էին երկրաշարժի տուժածների համար նախատեսված պարագաները։

Տեղական ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել հրդեհի պատճառները՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրվում են տեսախցիկների ֆիքսված կադրերը։ «Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես են երկու հոգի հանել Թուրքիայի դրոշն ու նետել կրակի մեջ»,- հայտնել են ոստիկանությունից։

Միևնույն ժամանակ թեմայի վերաբերյալ թուրքական որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ հարձակումն իրականացվել է անհայտ անձանց կողմից։ Վերջիններս չեն նշում, որ հրդեհողները եղել են Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում