Արտաքին 3 տարի առաջ - 17:00 15-02-2023

Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը ուղղված կլինի արևմուտքի գերակայության ավարտին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրիարտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը կենտրոնանալու է միջազգային կյանքում Արևմուտքի գերակայությանը վերջ դնելու անհրաժեշտության վրա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել Ռուսաստանի պետդումայում իր ունեցած ելույթում։

«Մեր արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում մենք կխոսենք միջազգային կյանքի շրջանակի ձևավորման վրա Արևմուտքի մենաշնորհին վերջ տալու անհրաժեշտության մասին, որն այսուհետ պետք է որոշվի ոչ թե իր եսասիրական շահերից ելնելով, այլ հավասարակշռության արդար, համընդհանուր հիմքի և շահերի վրա, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որն ամրագրում է բոլոր պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը», - ասել է նա։

Լավրովի համոզմամբ՝ արևմուտքը տարված է միաբևեռ աշխարհակարգ ստեղծելու ցանկությամբ և կոպտորեն խախտում է երկրների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն և և նրա դաշնակիցները տարված են նեոգաղութային, միաբևեռ աշխարհակարգը վերակենդանացնելու, նոր համաշխարհային կենտրոնների ձևավորման և վերելքի օբյեկտիվ գործընթացին միջամտելու մոլագար ցանկությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանին փորձում են խանգարել, տասնամյակներով հետ տանել կամ նույնիսկ ընդհանրապես խափանել երկրի զարգացումը՝ Ռուսաստանի ապագաղութացման և փլուզմանը նախապատրաստվելու կարգախոսների միջոցով։

«Ընդ որում, անգլոսաքսերը և նրանց անվերապահորեն ենթարկվող հավաքական Արևմուտքը ձգտում են ամեն գնով պարտադրել իրենց պայմանները համաշխարհային գործերում, որպեսզի հետագայում ևս վերահսկեն ողջ մարդկության զարգացման արտաքին պայմանները՝ հանուն ամբողջ աշխարհում սեփական գերիշխանության, դիմելով սպառնալիքների, շանտաժի և ուղղակի գողության անօրինական մեթոդների՝ պատժելու նրանց, ովքեր ինքնուրույն ազգային կողմնորոշում ունեցող քաղաքականություն են վարում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով