Ներքին 3 տարի առաջ - 14:49 15-02-2023

Հայտնի է, թե ովքեր կգլխավորեն Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակները

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ։

Oragir.News-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ Գևորգ Պապոյանն ասաց, որ hաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։

«Ցուցակները ղեկավարում են համապատասխանաբար, Արմեն Հակոբջանյանը, ով Սիսիան համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, և Անի համայքում կգլխավորի Արման Սարիբեկյանը, ով Աին համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է»,- ասաց Պապոյանը։

Պապոյանն ասաց նաև, որ քննարկել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ «Սպիտակի տարածքային կառույցի խորհրդի նախագահ է ընտրվել, այնուհետև վարչության կողմից հաստատվել կուսակցության անդամ, կուսակցության տարախքային խորհրդի անդամ, Սպիտակի համայնքապետ Քաջար Նիկողոսյանը»։

Պապոյանն ասաց նաև, որ նիստում քննարկվել են ներկուսակցական բնույթի տարբեր հարցեր։ «Հարցերը, որոնք իրենց բնույթով ներկուսակցական են և կազմակերպչական, դրանց մասին հարկ չենք համարում հաղորդել, այն ինչ քաղաքական առումով հետաքրքրություն է ներկայացնում, մենք դրանց մասին մշտապես հաղորդում ենք»,- ասաց Պապոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով