Ներքին 3 տարի առաջ - 14:10 15-02-2023

Վիտալի Բալասանյանին մեղադրանք չի առաջադրվել․ Արցախի այլ պաշտոնյաների նկատմամբ նույնպես քրեական վարույթներ կան հարուցված

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ է հարուցվել և, որ օրակարգում է մեղադրանք առաջադրելու հարցը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Բալասանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ «Նախաքննության գաղտնիքից ելնելով, ավելին հաղորդել չեմ կարող, սակայն, եթե ընթացքում բաներ կպարզվեն, ապա կհայտնենք, այս պահին դեռ ավելին չենք կարող ասել։ Կարող եմ նաև ասել, որ Դատախազության հատուկ քննչական բաժնում միայն Բալասանյանի վերաբերյալ գործը չէ, որ քննվում է։

Քրեական գործեր կան նախ պաշտոնատար այլ անձանց հետ կապված ևս, որ քննվում են դատախազության հատուկ քննչական բաժնում։ Այս պահին հետաքննության և նախաքննության մարմիններում վարույթներ կան, որոնք վերաբերում են նաև Արցախի այլ պաշտոնատար անձանց գործողություններին ևս։ Սակայն, դրանց վերաբերյալ նույնպես դեռ մանրամասներ չենք կարող հայտնել, մենք հրապարակում ենք միայն այն տվյալները, որոնք չեն հակասում նախաքննության գաղտնիությանը»։

Հիշեցնենք, որ քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան