Արտաքին 3 տարի առաջ - 00:10 15-02-2023

Երկրաշարժի զոհերի վերջնական թիվը Սիրիայում կազմում է 1414 մարդ

Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի վերջնական թիվը հասել է 1414-ի, վիրավորվել՝ 2357-ը, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մուհամմեդ ալ-Գաբաշը։

«Երկրաշարժի զոհերի վերջնական թիվը կազմում է 1414 մարդ, 2357-ը՝ վիրավորվել»,- ասել է ալ-Գաբաշը, որի հայտարարությունը հրապարակել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

Այս վիճակագրությունը պաշտոնական Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքների վերաբերյալ տվյալներ չի պարունակում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում հաջորդաբար 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։

Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, նա դրանք անվանել է «դարի աղետ»։

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում, որոնց հետևանքով, ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում