Արտաքին 3 տարի առաջ - 16:50 14-02-2023

Իրանը և Չինաստանը համագործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում Թեհրանը և Պեկինը համագործակցության քսան փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ փաստաթղթերը վերաբերում են ճգնաժամային կառավարման, զբոսաշրջության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, միջազգային առևտրի, մտավոր սեփականության, գյուղատնտեսության, արտահանման, առողջապահության, լրատվամիջոցների, սպորտի և մշակութային ժառանգության ոլորտներին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Ռաիսիի այցը Չինաստան կարևոր զարգացում է երկկողմ հարաբերություններում։ Նախագահի այցը Չինաստան առանձնահատուկ կարևորություն ունի և վկայում է երկու երկրների ղեկավարների միջև երկկողմ հարաբերություններն ընդլայնելու քաղաքական կամքի առկայության մասին»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռաիսին նախագահ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով այսօր եռօրյա ժամկետով մեկնել է Չինաստան։ Ռաիսիի այցը Պեկին վերջին 20 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Չինաստան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով