Ներքին 3 տարի առաջ - 17:10 14-02-2023

Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի իր առաջարկների պատասխանը, քննարկվող փաստաթղթում ԼՂ-ի մասին հիշատակում կա. ԱԽ քարտուղար

Խաղաղության պայմանագիրը այն մասին է, որ հնարավորինս ամեն ինչ հստակ լինի, հայկական կողմը աշխատում է այդ հստակության վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԽ քատրուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, հաշվի առնելով մեր երեք տարվա փորձը։ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկեների հետ, որ այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում»,- ասաց նա։

Գրիգորյանը խոսեց Խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ Հայաստանի մոտեցումների մասին։

«Միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Բաքվի ու Ստեփանակերտի միջև քննարկումներ տեղի ունենան՝ անվտանգության ու իրավունքների շուրջ։ Հայաստանը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, հիմա հայկական կողմն է աշխատում այդ տեքստի վրա ու հնարավորինս շուտ այն պատրաստ կլինի ու պատրաստ կլինենք այն փոխանցել Ադրբեջանին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումը ինչպես տեղի կունենա»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին՝ քննարկվող փաստաթղթերում ԼՂ-ի մասին հիշատակում կա՞ արդյոք, Գրիգորյանը ասաց․
«ԼՂ-ի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան