Արտաքին 3 տարի առաջ - 15:15 14-02-2023

Կիևի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավումը չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, միայն կերկարաձգի մարտերը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավումը ռազմական գործողություններին չի կարող փոխել հատուկ ռազմական գործողության ընթացքը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Պեսկովը շեշտել է, որ վարձկանների ներգրավումը միայն կերկարացնի ռազմական գործողությունները։

«Արդյո՞ք սա կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, ոչ, դա չի կարող լինել։Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ այո, դա կարող է ձգձգել իրադարձությունները, կարող է ավելի շատ տառապանք պատճառել ուկրաինացի ժողովրդին, բայց այն ի վիճակի չէ փոխել իրադարձությունների ընթացքը»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ուկրաինայի կողմից մարտերին օտարերկրացիների մասնակցությունը վաղուց գաղտնիք չէ։

«Այն, որ առաջնագծում մեր զինվորականները լսում են օտարերկրյա վարձկանների արտասահմանյան ելույթները, գաղտնիք չէ, դրանք վերջին օրերի իրադարձությունները չեն, սա վաղուց է տեղի ունենում»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի