Արտաքին 3 տարի առաջ - 13:50 14-02-2023

Չավուշօղլուն հերքել է երկրաշարժի ֆոնին Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի մասին պնդումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների ֆոնին Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի մասին տեղեկությունները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում Լիբիայի արտգործնախարար Նալա Մանգուշի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ լայնամասշտաբ աղետի պայմաններում համաշխարհային հանրությունը ձգտում է օգնել ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի ժողովրդին։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան բացել է իր օդային տարածքը՝ Սիրիային օգնություն մատակարարելու համար։

«Միառժամանակ երկար տարիներ Թուրքիայի սահմանային անցակետով մարդասիրական օգնություն է գալիս Սիրիա։ Ճանապարհների և կամուրջների վերանորոգման հետ մեկտեղ աճում է անցակետով ՄԱԿ-ի օգնությունը հասցնող բեռնատարների թիվը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Վերջինս հայտնել է, որ Անկարան տեղեկացրել է իր միջազգային գործընկերներին և ՄԱԿ-ին, որ պատրաստ է ևս երկու անցակետ բացել՝ Սիրիայի ժողովրդին օգնելու համար։ Նա շեշտում է, որ անցկետերի առկայությունը չի նշանակում, որ սիրիացիները զանգվածային կերպով գալիս են Թուրքիա։

«Առաջնահերթությունն այս պահին աղետի գոտու բնակչությանն օգնելն է»,- ասել է թուրք նախարարը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի