Արտաքին 3 տարի առաջ - 15:10 13-02-2023

Վնասվել է մեր գյուղի պատմական Աստվածածին եկեղեցին. Թուրքիայի միակ հայկական գյուղի գյուղապետը՝ ավերիչ երկրաշարժի մասին

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին թուրքական Gazeteduvar պարբեկանի հետ զրույցում ասել է Վագըֆի գյուղապետ Պերճ Քաթունը։

Գյուղապետը տեղեկացրել է, որ Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով 130 բնակիչ ունեցող գյուղում մարդկային կորուստներ չեն եղել։ Նրա խոսքով՝ երկրաշարժից գյուղի խորհրդանիշներից մեկի՝ Մարիամ Աստվածածին եկեղեցու արտաքին պատերը մասամբ վնասվել են։ Բացի այդ գյուղում վնասվել են նաև որոշ տներ և գյուղի դպրոցի շենքը։

Քաթունը հայտնել է, որ գյուղի տարածքում գտնվող «Մովսեսի ծառը» նույնպես ոչ մի վնաս չի կրել։

Գյուղապետն ասել է, որ երկրաշարժի ժամանակ իրենք քնած են եղել և արթնացել են ուժեղ ցնցումներից։ Նա նշում է, որ Վագըֆն աղետի գոտում գտնվող այն հազվագյուտ բնակավայրերից է, որտեղ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել։

«Փառք Աստծո, մեր գյուղում մարդկային կորուստ չենք ունեցել, եղել է միայն նյութական վնաս։ Մենք հեռուստացույցով չենք կարողացել շատ բան դիտել։ Հոսանքը վերականգնվել է երեկվա դրությամբ։ Երեկ հոսանք է եկել։ Ցավակցում եմ ողջ Թուրքիային, մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Աստված չանի, որ դա կրկնվի։ Վնասվել է մեր գյուղի պատմական Աստվածածին եկեղեցին։ Հաթայի կենտրոնում գտնվող որոշ եկեղեցիներ նույնպես տուժել են երկրաշարժից և դարձել են անօգտագործելի։ Վնասներ են տեղի ունեցել մեր գյուղի մեր պատմական եկեղեցու ներսում և դրսում։ Երբ տեսնում ենք Հաթայի տեսարանը, երախտապարտ ենք մեր իսկ իրավիճակի համար։ Ցավալի է, երբ տեսնում ենք ավերված տներն ու փլատակների տակից դուրս բերվածներին»,- ասել է Քաթունը։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»