Ներքին 3 տարի առաջ - 10:00 13-02-2023

Վահան Քերոբյանը Fitch-ի գնահատականը վշտացնող է համարում


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Fitch-ի կողմից Հայաստանի սուվերեն ռեյտինգը B+ մակարդակի վրա պահպանելու հանգամանքին: Հիշեցնենք, որ հեռանկարը լավացրել էր կայունից դեպի դրական։

«Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47%֊ի ու արտադրողականությունը զգալի աճ ենք արձանագրել, Fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ Fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։
Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։

Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։ Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի