Արտաքին 3 տարի առաջ - 19:00 12-02-2023

ՄԱԿ-ը դատապարտում է, որ Սիրիային անհրաժեշտ քանակով հումանիտար օգնություն չի տրամադրվում

Միավորված ազգերի կազմակերպությունը դատպարտել է, որ Սիրիայի պատերազմից և ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին անհրաժեշտ քանակով օգնություն չի տրամադրվում։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվն առնվազն կարող է կրկնապատկվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը հայտնել է, որ ՄԱԿ-ի շարասյունը, որը օգնություն է մատակարարել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ, շարժվել է Թուրքիայի տարածքով։ Նա նշել է նաև, որ մարդկանց, որոնց տները ավերվել են, ավելի շատ օգնություն է անհրաժեշտ։

«Առայժմ մենք հուսախաբ ենք արել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ժողովրդին: Նրանք իրավամբ իրենց լքված են զգում՝ փնտրելով միջազգային օգնություն, որը դեռեւս պետք է հասնի։ Իմ պարտքն է եւ մեր պարտականությունն է հնարավորինս արագ շտկել սա»,- իր թվիթերյան էջում գրել է Գրիֆիթսը:

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ ՄԱԿ-ի տասը բեռնատարներից բաղկացած շարասյունը հատել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բաբ ալ-Հավա սահմանային անցակետը` մատակարարելով ապաստարաններ, ծածկոցներ, պարաններ, պտուտակներ եւ մեխեր, ինչպես նաեւ վերմակներ, ներքնակներ և գորգեր։ Տասնյակ հազարավոր փրկարարներ ցրտաշունչ եղանակին շարունակում են ուսումնասիրելով ավերված թաղամասերը՝ ավելացնելով միլիոնավոր մարդկանց տառապանքը, ովքեր այժմ օգնության կարիք ունեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով