Ներքին 3 տարի առաջ - 19:40 12-02-2023

Տեղումների չշարունակվելու դեպքում կարող ենք կիսադատարկ ջրամբարներ ունենալ․ բնապահպան

Մենք ամբողջ դեկտեմբեր և հունվար ամիսներին Հանրապետությունում գրեթե տեղումներ չենք ունեցել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Դրա պատճառով ունեցանք օդի աղտոտվածություն, որը ֆիքսվեց մասնավորապես Երևան քաղաքում։ Այստեղ օդում արտահայտված փոշու ցուցանիշն ահավոր բարձր էր և քաղաքապետարանի ներկայացուցիչները, նաև մասնագետները բազմիցս ահազանգեցին, որ նույնիսկ հորդորում էին դուրս չգալ տնից»,- ասաց նա։

Տեղումների սակավությունն, ըստ բնապահպանի, կարող է վատ անդրադառնալ նաև Հանրապետության տարածքում առկա ջրամբարների ջրառատության հարցում։
«Քանի որ մենք երկու ամսում որևէ նորմալ տեղում չենք ունեցել, ապա փետրվար ամսվա տեղումները պետք է շարունակական լինեն, որպեսզի մենք ջրամբարներում ունենանք ջուր, որպեսզի սարերի ձյունը բավարար լինի հետագայում բնության զարթոնքի ժամանակ։ Որովհետև գիտենք, այդ ձյան շերտն է, որ օգնում է, որ հողի բերքատու շերտը նորմալ սնուցվի ջրով։ Հիմա եթե սարերից այդ ջրերը չիջնեն ներքև, ջրամբարները չլցվեն, մենք կուենանք լուրջ խնդիրներ»,- ասաց նա։

Բնապահպանը լիահույս է, որ փետրվարը կշարունակի տեղումնառատ լինել։
«Որքանով որ ես եմ նկատել, մեր «Շրջակա միջավայրի ՊՈԱԿ»-ները և այլ մասնագետներ ասում են, որ ձնառատ է լինելու։ Է փառք Աստծո, որ այդպես է լինելու։ Որովհետև դրա արդյունքում մենք կունենանք նորմալ իրավիճակ՝ գարնանը։ Ընդ որում, հնարավոր է, որ նույնիսկ մարտ ամսին էլ մեզ մոտ տեղումներն ավելի շատ լինեն։ Ընդհանրապես, այս վերջին տարիներին, եթե նկատում եք, տեղումները հետ են ընկնում։ Անցյալ տարի էլ այսպես եղավ։ Դեկտեմբեր-հունվարին ունեցանք բավականին չոր ամիսներ, հետո փետրվար-մարտին տեղումների քանակը շատացավ։ Այս ամեն ինչն, իհարկե, այս ձևով դեռևս նորմալ է։ Բայց, քանի որ աշխարհի մակարդակով տեսում ենք՝ ինչ փոփոխություններ են լինում, ապա կանխագուշակել, թե մեզ մոտ ինչ է լինելու, անկողծ ասած, այս պահին բացարձակ չեմ կարող։ Այսինքն, կարող է տեղումների այնպիսի քանակություն լինի, որին մենք չենք սպասում»,- ասաց նա։

Իր խոսքով՝ տեղումների այս քանակի ու հետագայում դրանց չշարունակվելու դեպքում ջրամբարների լցվածություն ակնկալել պետք չէ։
«Բայց եթե անցնի մեկ ամիս, կամ մարտին ադեն ավելի հստակ կկարողանանք խոսել ջրամբարների լցվածության մակարդակի մասին: Իսկ այսօրվա դրությամբ Հանրապետությունում այն քանակի տեղումներ չեն գրանցվել, որ խոսենք ջրամբարների լցվածության մասին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում