Ներքին 3 տարի առաջ - 20:30 11-02-2023

Նման բան չի եղել անգամ Ստալինի ու Քոչարյանի ժամանակ․ Ալեքսանդր Սիրունյանը՝ փաստաբաններին ծեծելու մասին 

Նման բան չի եղել անգամ Ստալինի ու Քոչարյանի ժամանակ։ Եթե դեպքն իսկապես եղել է, իսկ ես վերապահումով եմ ասում, որովհետև քննությունը նոր է սկսվում, ապա այդ իրավապահներն ամենածանր ձևով պետք է պատժվեն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն` անդրադառնալով փետրվարի 9-ին Էրեբունու բաժնում ոստիկանների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող երկու փաստաբանի ծեծի ենթարկելու դեպքին։

«Եթե եղել ա այն, ինչ հրապարակել են իմ գործընկերներ փաստաբանները, ապա այո, իրավապահները պետք է ամենախիստ պատիժը կրեն։
Գիտեք, ես արդեն 2 օր է, որ այդ դեպքը քննարկելիս այլ հարց եմ տալիս, այսօրվա դրությամբ՝ որ ոստիկանն է գժվել փաստաբան ծեծի։ Դա աբսուրդ է, կրկնում եմ, նման բան երբեք չի եղել։ Ես լսում եմ բոլոր կողմերին , քանի որ երկու կողմերից էլ ընկերներ ունեմ, ու երկու կողմն էլ իրար հակասող բաներ են պատմում։
Իմ իրավապահ ընկերներն, օրինակ, ասում են, որ փaստաբանները իրենց շատ վատ պահեցին, բայց մենք իրենց չենք ծեծել, կուլտոuրական բռնություն ենք գործադրել, ու դեռ մի բան էլ իրե՞նք են բողոքում։
Բայց հարցն այն է, որ եթե փաստաբանն իրեն վատ է պահում, ապա իրեն հրավիրում ես շենքից դուրս, զանգում ես փաստաբանների պալատ, ասում ես՝ էստեղ մի փաստաբան կա, օրինակ, Սիրունյանը, իրեն վատ է պահում, անկարգ վարքագիծ է դրսևորում։
Անցած 20-25 տարիների ընթացքում Հայաստանը, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, հասել է նրան, որ փաստաբանն ունի ընդգծված արժեք, որին նախանձում են ԱՊՀ բոլոր մյուս պետությունները։
Ես՝ ինքս 17 դարվա դատախազ եմ եղել ու փաստաբաններին միշտ հարգել եմ, բոլոր փաստաբաններն էլ դա շատ լավ գիտեն»։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող երկու փաստաբանի։ Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը բաժին էին գնացել, ձերբակալված և ըստ տեղեկությունների՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող