Արտաքին 3 տարի առաջ - 20:20 11-02-2023

Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանի բանակը միշտ կլինի Թուրքիայի կողքին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը միշտ կլինի Թուրքիայի կողքին։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին Հասանովն ասել է այսօր կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ։

Հաղորդվում է, որ Հասանովը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու հանձնարարականը:

Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի բանակի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր ակտիվ մասնակցել են զորամասերում Թուրքիայի համար անցկացվող օգնության հավաքագրմանը։ Նա բարձր է գնահատել Մարաշ գործուղղված ռազմաբժշկական անձնակազմի աշխատանքը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի բանակը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին։

Զաքիր Հասանովը նաև լսել ստորաբաժանումների մարտունակության ստուգման արդյունքների մասին զեկույցները։ Նա բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և հանձնարարականներ է տվել մարտական պատրաստության աշխատանքները մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված կազմակերպելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»