Ներքին 3 տարի առաջ - 23:42 10-02-2023

Վարդազարյանի և Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության գործով Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ գործողություն չի իրականացրել

ԲԴԽ նախկին նախագահներ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությունների քրեական գործը ավելի քան մեկ ամիս է՝ վերաբացվել է ու գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն ըստ Ռուբեն Վարդազարյանի՝ այդ գործով որևէ գործողություն չի իրականացվել։

«Օրենքի պահանջն է, որ եթե 2 ցուցմունքներում կա հակասություն, ապա առերես հարցաքննությունը պարտադիր է»։

Վարդազարյանը հրաժարվեց խոսել հակասություններից՝ ընդգծելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում լսվում էր թե ինչպես է Գագիկ Ջհանգիրյանը պարտադրում Վարդազարյանին հրաժարական ներկայացնել։ Գործը 6 ամիս քննվելոիւց հետո Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով մեղադրյալ չներգրավվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի