Ներքին 3 տարի առաջ - 19:41 10-02-2023

Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ: