Արտաքին 3 տարի առաջ - 14:50 10-02-2023

Բայրամովը պնդում է, որ «ադրբեջանցի ակտիվիստների» պահանջներն անհրաժեշտ է կատարել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջև։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

Բայրամովն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում իրականացվող «բողոքի ակցիան օրինական է և անհրաժեշտ է կատարել ցուցարարների պահանջները»։ Նա նշել է, որ տարածաշրջանում «շրջափակման» և «բարդ հումանիտար իրավիճակի» մասին պնդումները չեն ապացուցվել։

Ադրբեջանական կողմը նշել է նաև, որ «չնայած տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ Ադրբեջանի առաջարկներին, հայկական կողմը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի բանակցություններին»։ Վերջինս նաև մեղադրել է Հայաստանին՝ եռակողմ հայտարարությա դրույթները չկատարելու, մասնավորապես «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերն ամբողջպես դուրս չբերելու մեջ»։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարևորել է, որ «խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի վերաբերյալ մանիպուլյացիաներ թույլ տալու և սադրիչ հայտարարություններ անելու փոխարեն Հայաստանը հնարավորինս արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի