Ներքին 3 տարի առաջ - 12:24 10-02-2023

Գնաճի որոշակի նվազում ունենք, մոտենում ենք 8 տոկոսին. տարվա վերջում կհասնենք մեր թիրախին. ԿԲ փոխնախագահ

Դրամով վարկերի տոկոսադրույքները փոխվում են բազմաթիվ գործոնների ազդեցության տակ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Ամբողջ բանկային համակարգի ակտիվների մեջ 3,6 տոկոս են կազմում արտարժութային հիփոթեքային վարկերը»,- նշեց նա։

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ Կենտրոնական բանկը չգիտի, թե ինչպիսին կլինեն տոկոսադրույքները մեկ-երկու տարի հետո։

«Վերջերս Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մենք ունենք գնաճի որոշակի նվազում, արդեն մոտենում ենք 8 տոկոսին, տարվա վերջում կհասնենք մեր թիրախին»,- նշեց Խաչատրյանը։

Նա հույս ունի, որ տոկոսադրույքների էական աճ չի լինի մոտ ապագայում։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով