Ներքին 3 տարի առաջ - 23:00 09-02-2023

Այս պահին մենք վարորդներին գումար ենք հատկացնում, մեքենան այնտեղ կանգնած վառելիք է ծախսում, որ վարորդները չմրսեն. Լարսը փակ է

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Լարսում նորից կուտակումներ են, այս անգամ՝ եղանակային պայմանների պատճառով։

«Գլոբալ Լոջիսթիքս» բեռնափոխադրող ընկերությունից Բեռնափոխադրումների մասնագետ Հասմիկ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կանգնած մեքենաներ ունեն Լարսում Ռուսաստանի կողմից։

Հարցին, թե տվյալ խնդրից դուրս գալու համար որևէ աշխատանք տարվո՞ւմ է պատկան մարմինների հետ, մեզ պատասխանեցին. «Մեր մասով կոնկրետ որևէ աշխատանք չի տարվում, մենք հետևում ենք պաշտոնական լրահոսին, որովհետև փորձը ցույց է տվել մինչ օրս, որ մեր բոլոր զանգերը, որոնք արվել են, մինչ օրս ստանում են նույն պատասխանը՝ արվում են աշխատանքներ, կապ չունի դա Վրաստանից կստանանք, Ռուսաստանից, եթե իհարկե հնարավոր է լինում կապ հաստատել, այդ իսկ պատճառով այս պարագայում մնաում է միայն սպասել զուտ մինչև աշխատանքները կավարտվեն, ու ճանապարհը կբացվի»։

Հարցին, թե ինչ-որ վնասներ կրո՞ւմ եմ, բեռները փչացո՞ղ են, թե ոչ մեզ պատսխանեցին. «Կոնկրետ այս պահին մեր բարձած ապրանքը փչացող չէ, բայց վնասներ բնականաբար կրում ենք, որովհետև այն գինը, ինչ որ բարձում է մեքենան, հաշվի չի առնվում, որ մեքենան գալու է ու կանգնի Լարսում, այսինքն՝ այս պահի դրությամբ մենք վարորդներին վճարում ենք օրապահիկ՝ զուտ իրենց սնվելու ծախսը, բացի դա՝ մեքենան այնտեղ կանգնած աշխատում է, վառելիք է ծախսում, որպեսզի վարորդը չմրսի, հետևաբար դա նաև լրացուցիչ վառելիքի ծախս է լինում, որը չի փոխանցվում հաճախսորդի կողմից, և այդ ամբողջ ծախսը կրում է կազմակերպությունը։ Կկանգնենք 5 օր, 10 օր, թե 15, այդ ամբողջ ծախսը կրում է կազմակերպությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան