Ներքին 3 տարի առաջ - 17:12 09-02-2023

Աչքին թոզ փչոցի՝ տեսչականի կատարմամբ

«Սուրմալու»-ի պայթյունից հետո գործադիրը իբր լծվել է անվտանգության կանոնների պահպանմանը, մասնավորապես՝ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այս կամ այն կառույցի փակման մասին՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների խախտման հիմքով։

Այդ նկատառումով փակվեց, ապա 6 օր անց վերաբացվեց «Մալաթիա» տոնավաճառը, իբր խախտումները վերացվել են հիմնավորմամբ։

Հիմա այսօր հերթը Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու շուկայինն» է, որի գործունեությունը ամբողջությամբ դադարեցվել է։

Պատճառն այն է, որ ըստ ուսումնասիրության՝ պարզվել է, որ այդտեղ գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ շուկան կվերաբացվի երկու օրից, մասնավորապես, 2 օրվա ընթացքում շահագործող ընկերությունը՝ «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն վերացնելու է խախտումները և դիմելու Է տեսչական գործունեությունը վերսկսելու համար։

Հարց է առաջանում՝ միթե մի քանի օրում հնարավոր է վերացնել տեսչականի հայտարարած մասսայական խախտումները, որոնք տարիներով կուտակվել են, ինչ է սա, եթե ոչ աշխատանքի իմիտացիա գործադիրի կողմից՝ «աչքին թոզ փչոցի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող