Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:00 09-02-2023

Ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բանակում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների որակավորման կարգը, որի արդյունքներով հաշվարկվելու են նաև զինծառայողներին տրվող հավելավճարների չափերը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ որակավորման կարգը վերաբերելու է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությանը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության պլանավորմանը, կազմակերպմանը, իրականցմանն ու վերահսկմանը:

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ ատեստավորումը կիրականացվի պաշտապնության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում, 10 հանձնաժողովների միջոցովիսկ ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նշեց, որ ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելու համար ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաև կառավարության այլ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան