Ներքին 3 տարի առաջ - 14:40 09-02-2023

4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում՝ ընդամենը 300 դատավոր. Կարեն Անդրեասյան


Մեր որոշ քաղաքացիներ տեսնելով դատական իշխանության ներկայացուցչին գործադիրի նիստում, այստեղ էլ կարող են տեսնել անկախության հետ կապված հարցեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2022» զեկույցում Հայաստանը նահանջել է երեք կետով:

«Դատական իշխանությունը և նրա բարձրագույն մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն, իսկապես գործում է անկախ: Միաժամանակ մենք շարունակում ենք սերտ համագործակցել օրենսդիր ու գործադիր իշխանությունների հետ: Բայց այդ համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատական իշխանության վրա որևէ ազդեցություն: Դատկան իշխանությունը ամենալուռ ու ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է: Որոշ դեպքերում իսկապես մեղավոր, բայց ոչ միակ մեղավորը: Ես ուրախ եմ, որ համաթվի ներկայացման ժամանակ խնդիրների 70 տոկոսն արդեն դատական իշխանության հետ չեն կապված»,- ասաց նա:

«Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երևույթների մասին, արդեն ինչ-որ շրջան հեղափոխությունից հետո կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումները, որոնք դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»,- ասաց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը բողոքեց, որ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է, օրինակ 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում ընդամենը 300 դատավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»