Ներքին 3 տարի առաջ - 09:34 09-02-2023

Պատերազմի հետևանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն

Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեից փետրվարի 7-ին ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետևանքով 400.000 դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա Է.Խ.-ին տրվել է 4.000.000 դրամի չափով դրամական աջակցություն:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ նկարագրված դեպքի հանգամանքները և պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով